ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացվեն

Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացվեն

Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
 
Փաստաթղթերի համաձայն` Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։
 

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։

  • Կիսվել: