ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ-ի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանում

Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ-ի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի» աշակերտներին:

Նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: