շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Գյումրիում մտել է բնակարան եւ գողացել նորոգման աշխատանքներ կատարող տղամարդու բջջային հեռախոսը

Գյումրիում մտել է բնակարան եւ գողացել նորոգման աշխատանքներ կատարող տղամարդու բջջային հեռախոսը

Հունիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ Գյումրիում մտել էր մի բնակարան և գողացել բջջային հեռախոս։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ հեռախոսը պատկանում էր նշված բնակարանում նորոգման աշխատանքներ կատարող տղամարդուն։

Մարզային վարչության քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին՝ համագործակցելով Կումայրիի բաժնի ծառայողների հետ: 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց և հրավիրվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։

Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: