հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ. Աբրահամյան

Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ. Աբրահամյան

Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք Գյումրիում ծեծի ենթարկում տարեց մարդկանց:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

  • Կիսվել: