երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գյումրիի նախկին քաղաքապետի եղբոր որդին՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի որդու. դիմում դատարան

Գյումրիի նախկին քաղաքապետի եղբոր որդին՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի որդու. դիմում դատարան

Գյումրիի նախկին քաղապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը, դատի է տվել Արթիկի քրեակատարողական հիմնարկին, գրում է armlur.am-ը: 

Վերջինս հունվարի 22-ին դիմելով ՀՀ վարչական դատարան պահանջել է . «Համաներում կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության 1-ին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը, ընդունելուն պարտավորեցնել»:

Նշենք, որ Արթիկի ՔԿՀ պետը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է՝ Արման Մելքոնյանը:

 

  • Կիսվել: