հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկու ամսով կալանք եւ երկու միլիոն դրամի գրավ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել է ՔՕ 474-րդ հոդվածի հատկանիշներով (Հանցանք կատարած անձին աջակցելը)։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:

Նշենք, որ Երվանդ Խանամիրյանը Գյումրիի ավագանու ՔՊ-ական արդեն երկրորդ անդամ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանք։

 

  • Կիսվել: