շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից

Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով:

Տղամարդը հայտնել է, որ այն «շոկո» տեսակի թմրանյութ է, գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից և պահել իր օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: