«Գում»–ի շուկայից ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել
«Գում»–ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիները ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։
Ավելի ուշ ՍԱՏՄ–ից հայտնել էին, որ ստուգայցի արդյունքում շուրջ մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։