երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գրիգոր Մինասյանը չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի օրոք իր հոր՝ Արա Մինասյանի քրեական հետապնդմանը

Գրիգոր Մինասյանը չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի օրոք իր հոր՝ Արա Մինասյանի քրեական հետապնդմանը

Արդարադատության նոր փոխնախարար Գրիգոր Մինասյանը այսօր խորհրդարանում չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի օրոք իր հոր՝ Արա Մինասյանի քրեական հետապնդմանը։ 

Նա ըստ էության չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչպես էր անդամակցում նախկին իշխանական Հանրապետական կուսակցությանը և «ծաղրում Նիկոլ Փաշինյանին», իսկ հիմա նրա կառավարությունում ստանձնել է փոխնախարարի պաշտոն։

Մինասյանը միայն հավաստիացրեց որ Փաշինյանին չի ծաղրել, ասաց, որ նախկինում դատական համակարգը շատ արատներ է ունեցել և նա ստանձնել է պաշտոնը, որ փաստաբանության ոլորտում իր տարիների փորձը օգտագործելով, նպաստի այդ համակարգում արմատական բարեփոխումների իրականացմանը։ 

Նշենք, որ Արա Մինասյանը մեղադրվում է պաշտոնական չարաշահմամ և պետությանը մեծ ֆինանսական վնաս պատճառելու համար։ Ներկայումս նա Հայաստանում չէ և գտնվում է հետախուզման մեջ, ինչպես և Գրիգոր Մինասյանի ավագ եղբար՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը։

  • Կիսվել: