հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանն ու Ռեբեկա Ուայթը քննարկել են դատարանների կառավարմանը և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցեր

Գրիգոր Մինասյանն ու Ռեբեկա Ուայթը քննարկել են դատարանների կառավարմանը և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

 

  • Կիսվել: