երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ

 Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանըշնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանին մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն Գրիգորյան,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Հարկադիր կատարման ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում: Արցախի Հանրապետության համար այսօր, քան երբևէ, առավել կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ զարգացումը:

Համոզված եմ, որ Ձեր հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի շնորհիվ կկարողանաք լավագույնս իրականացնել Ծառայության առջև դրված խնդիրները, հաղթահարել դժվարությունները:

Կրկին շնորհավորելով Ձեզ և Ծառայության աշխատակիցներին հարկադիր կատարողի տոնի և Արցախի Հանրապետության 30-ամյակի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, ամուր կամք և անփորձանք ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի:

Հարգանքով` Սերգեյ Մեղրյան»:

  • Կիսվել: