երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստին

Գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար, Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով Փարիզում մասնակցել են Միության ամենամյա լիագումար նիստին։

Ըստ օրակարգի՝ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման, առկա տեխնոլոգիների կատարելագործման հնարավորությունները, ինչպես նաև հարկադիր կատարողների վարքագծի կանոնագրքի ընդունման և հարկադիր կատարող-մեդիա հաղորդակցության կարևորությանը, Միության գործունեության հետ կապված մի շարք այլ հարցեր։

Փարիզ այցի շրջանակում Արսեն Մնացականյանն հանդիպումներ է ունեցել Միության նախագահ Մարկ Շմիցի և գործընկեր այլ կառույցների ղեկավարների հետ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Միության լիիրավ անդամ է 2015 թվականից։

Միությունը կոչված է համախմբելու տարբեր երկրներում հարկադիր կատարման գործառույթ իրականացնող պետական և մասնավոր կառույցներին, վեր հանելու վերջիններիս լավագույն փորձը, նպաստելու հարկադիր կատարման ոլորտում միջազգային համագործակցության խորացման գործընթացին։

  • Կիսվել: