հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ղարաբաղի շուրջ գործընթացների ռիսկերը մարդու իրավունքների տեսանկյունից շատ մեծ են. Օմբուդսմեն

Ղարաբաղի շուրջ գործընթացների ռիսկերը մարդու իրավունքների տեսանկյունից շատ մեծ են. Օմբուդսմեն

Ղարաբաղի հարցում ցանկացած գործընթացի հիմքում պետք է դրված լինի մարդկանց անվտանգության ապահովման խնդիրը, իսկ մնացած ամեն ինչ պետք է ծառայի այդ նպատակին։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նա հիշեցրեց բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը շարունակվում է, այն համակարգային բնույթ է կրում, վերահսկվում է պետության կողմից եւ լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց անվտանգության համար։

«Ռիսկերը շատ մեծ են, եւ ցանկացած որոշում պետք է կայացվի սթափ գնահատականից հետո՝ արդյո՞ք ընդունված որոշման արդյունքում կապահովվեն մարդկանց իրավունքները եւ արդյոք միջազգային երաշխիքներ կլինեն։ Մարդկանց ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը չպետք է վտանգված լինի»,- հավելեց Գրիգորյանը։

  • Կիսվել: