հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գևորգ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 10-ին

Գևորգ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 10-ին

 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի ապրիլի 10-ին:

Հիշեցնենք՝ մարտի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր՝ առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի 2 ամսով կալանավորման միջնորդությունը։ 

Նշենք նաև, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝  քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 

 

  • Կիսվել: