ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է

Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկության ընթացքում իրավապահները «հետաքրքիր» փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց առնչությամբ հետագայում կարող են ուշագրավ զարգացումներ լինել։

Ըստ լրատվամիջոցի՝ Գևորգ Սիմոնյանը Տիգրան Ավինյանի մտերիմներից է, որի աշխատասենյակում խուզարկությունն անակնկալ է եղել շատերի համար։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում Սիմոնյանի համակարգչում իրավապահները ցուցակներ են գտել, որոնք վերաբերել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ պոլիկլինիկաների եւ շտապօգնության աշխատակիցների ներգրավմանը։ Բացի այդ՝ պարզվում է՝ արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին ու, ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար։

Փաստաթղթերից մեկով էլ պարզվել է, որ վերջերս որոշ լոյալ բուժաշխատողներ ազատվել են աշխատանքից։
 
 

 

  • Կիսվել: