կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հնարավո՞ր է՝ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար. լրագրողը՝ քաղաքապետի խոսնակին

Հնարավո՞ր է՝ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար. լրագրողը՝ քաղաքապետի խոսնակին

Հնարավո՞ր է, որ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար, այն մարդկանցից, որոնք դիրքորոշում էին հայտնել եւ դեմ էին արտահայտվել Օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելուն: Այս հարցը լրագրողները տվեցին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին ճեպազրույցի ժամանակ։

Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Ավինյանը նկատի է ունեցել այն ադեկվատ մարդկանց, որոնք իրոք մտահոգություններ ունեն: Եթե չեմ սխալվում, ինքը նշել էր, որ քաղաքական որոշակի դիվիդենտներ են ուզում ստանալ: Այդ շրջանակին նկատի ուներ»:

Դիտարկմանը, որ այսինքն կա մարդկանց ցուցակ, որոնք կարելի է համեմատել ճանճերի հե՞տ, նա արձագանքեց. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե որեւէ մեկիս հասցեին ադեկվատ քննադատություն է հնչում, մենք դա նորմալ ենք համարում, բայց երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորական բաներ են ասվում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով Օղակազեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու խնդրին, ասել էր հետեւյալը. «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին:

  • Կիսվել: