կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության. Ռուբեն Մելիքյան

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության. Ռուբեն Մելիքյան

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Այս մասին գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար Ռուբեն Մելիքյանը:

«Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ Ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։

ՀԳ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- գրել է Մելիքյանը։

  • Կիսվել: