ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր. փաստաբան

Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր. փաստաբան

Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 21:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալել են ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին և տեղափոխել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:

ՔԿ-ից հայտնել են՝ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

  • Կիսվել: