հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանի փաստաբանը դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Գերասիմ Վարդանյանի փաստաբանը դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանին. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը չի վճարվել՝ այդքան գումար չունենալու պատճառով։ Այդ հիմքով նախաքննության մարմինը որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Վարդանյանին կալանավորելու համար։

 

  • Կիսվել: