շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր. դատավորը Դավիթ Արղամանյանն է

Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր. դատավորը Դավիթ Արղամանյանն է

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նա նշել է, որ նախագահող դատավորը Դավիթ Արղամանյանն է։

Ավելի վաղ Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որն իրենք չեն վճարել՝ այդքան գումար չունենալու պատճառով։ Այդ հիմքով նախաքննության մարմինը որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Վարդանյանին կալանավորելու համար։

  • Կիսվել: