շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին

Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին

Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա դիմել է վարչական դատարան: Հայցվորի պահանջն է՝ պարտավորեցնել իրեն տրամադրել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի ՆՀ-288-Ա հրամանագիրը: Դատավորն է Արծրուն Միրզոյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից

Կարեն Առստամյանը պաշտոնից ազատվել է 44-օրա պատերազմի վերջին օրերին:  Պատերազմի օրերին նա Արցախի պաշտպանության բանակի կողմից ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:

  • Կիսվել: