չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի պարեկները վարորդների մոտ դանակներ են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի պարեկները վարորդների մոտ դանակներ են հայտնաբերել

Ապրիլի 7-ին իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Գավառ քաղաքի Կամոյի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկների պահանջով մեքենայի պահոցից ներկայացրել է 20 սմ՝ ընդհանուր և 9,5 սմ՝ շեղբի երկարությամբ դանակ:

Նույն վաշտի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի մի մեքենա: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել 2 դանակ, որոնցից մեկի շեղբի երկարությունը 11 սմ էր, մյուսինը՝ 18 սմ:

Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 7-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան վարող 19-ամյա երիտասարդը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք: Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և կռփազենք: Վարորդի մոտ ծալովի դանակ են հայտնաբերել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները:

Ապրիլի 8-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում ծառայություն իրականացնելիս նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մի մեքենա: Գավառցի վարորդը պարեկների պահանջով ներկայացրել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Վարորդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: