չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ

«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ

«Վերաքննիչ դատարանը մերժեց «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը։ Արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ»,-տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Երևանի քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում ընթացած դատավարության ժամանակ Ադիբեկյանն արդարացվել էր։ Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը։

Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

  • Կիսվել: