կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարացվել է

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարացվել է

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով մեկ ամիս ժամկետով։ 

Հիշեցնենք, որ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

 

 

  • Կիսվել: