ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆորմալ առումով ձգձգում են Լևոն Քոչարյանին ազատ արձակելու պրոցեսը․ փաստաբան

Ֆորմալ առումով ձգձգում են Լևոն Քոչարյանին ազատ արձակելու պրոցեսը․ փաստաբան

ՍԴ որոշման ուժով՝ Լևոն Քոչարյանը նույնիսկ մեկ րոպե ավելի անազատության մեջ գտնվել չի կարող, ՍԴ որոշումը ենթադրում է, որ Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ խափանման միջոցն այս պահի դրությամբ արդեն համարվում է վերացված և այն վերացնելու վերաբերյալ առանձին դատախազի որոշման առկայությունն անհրաժեշտ չէ, սակայն երկու ժամից ավելի է՝ ՔԿՀ-ում սպասում են դատախազի որոշմանը, որպեսզի Լևոն Քոչարյանին ազատ արձակեն, լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչու է այդ որոշումը կազմվում արդեն 2 ժամից ավելի»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ ֆորմալ առումով ձգձգում են ազատ արձակելու պրոցեսը, սակայն չեն էլ կարող Լևոն քոչարյանին ազատ չարձակել, քանի որ այս դեպքում դա կարող է դիտվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

 

  • Կիսվել: