ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գործում ներգրավված է որպես կաշառք տվող, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ստացող:

Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, իսկ Ֆարխոյանն ազատ արձակվել գրավի դիմաց՝ թեև ԱԱԾ-ն միջնորդել էր կալանքն ընտրել որպես խափանման միջոց: Դատարանը բավարարել էր կալանքի միջնորդությունը, սակայն կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

ՀՀ ՔՕ համաձայն (312 հոդված, 3-րդ մաս)՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

  • Կիսվել: