երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

«Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը այսօր՝ նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Տեղեկությունը կայքին հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ։

Ավելի վաղ Վերմիշյանի մերձավորներից մեկը InfoPort.am-ին ուշագրավ մանրամասներ է պատմել նրա կառավարությունում աշխատած ժամանակահատվածից և նրա փոխհարաբերություններից երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Ըստ մեր զրուցակցի, փաստացի Վերմիշյանի հարաբերությունները երկրի ղեկավարության հետ այնքան էլ հարթ չեն եղել, ինչը պայմանավորված է եղել կառավարության տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ նրա կոշտ քննադատական արձագանքով:

  • Կիսվել: