ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Պողոսյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մեղադրանքը որակեք՝ անհիմն։

Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

  • Կիսվել: