ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվս տասներեքը. Բաքվում շարունակում են դատել գերեվարված հայերին

Եվս տասներեքը. Բաքվում շարունակում են դատել գերեվարված հայերին

Անտեսելով միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անօրինական կերպով իրենց մոտ պահել եւ դատել գերեվարված հայերին նրանց, գրում է news.am-ը:

Ավելի վաղ արդեն հաղորդվել է դատական մի քանի ​​գործերի մասին. սկզբում` երկու, այնուհետեւ` տասնչորս գերիների նկատմամբ:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են նոր քրեական գործի մասին, այս անգամ տասներեք գերեվարվածների նկատմամբ: Ինչպես նախկինում, հաղորդվել են միայն մի քանիսի անունները՝ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի, Մանուկյան Վարազդատ Անուշավանի, Ստեփանյան Դավիթ Ստեփանի, Թոսունյան Լեւան Աշոտի: Ինչպես նախկինում, ներկայացվել են ահաբեկչության եւ սահմանի ապօրինի հատման անհեթեթ մեղադրանքներ:

 

  • Կիսվել: