երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե ՍԴ դատավորներն օրենք են խախտել, պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության. Գորգիսյան

Եթե ՍԴ դատավորներն օրենք են խախտել, պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության. Գորգիսյան

ՍԴ-ի դատավորները, ուղղակի անտեսելով այս նախագիծը, շարունակելով իրենց գործունեությունը՝ իրենց պատասխանը կտան այս նախագծին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա նշեց. «Մենք ամենաբուռն կերպով այն քննադատեցինք եւ կարծում ենք, որ եթե դատավորների գործունեությունը խնդրահարույց է, եթե իրենք երբեւե որեւէ օրենք են խախտել, ապա դրա համար պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե ոչ, ուրեմն՝ նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել։ Եվ եթե դատավորներն ունեն մասնագիտական պատիվ, ուրեմն՝ իրենց համար պետք է նվաստացուցիչ լինի այս առաջարկը: Ես կարծում եմ, որ նրանք չեն գնա այս քայլին» ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագիծը երեկ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, թեև ԲՀԿ-ն ու ԼՀ-ն դեմ էին քվեարկել:

  • Կիսվել: