երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե աթոռ են զբաղեցնում, պարտավոր են զինվորի գործը բացահայտել․ զnհվածի մայրը՝ ՄԻՊ-ին

Եթե աթոռ են զբաղեցնում, պարտավոր են զինվորի գործը բացահայտել․ զnհվածի մայրը՝ ՄԻՊ-ին

Բանակում  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի քանի ծնողներն այսօր բողոքի հերթական ակցիան են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց մոտեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Ծնողներից մեկը՝ դիմելով Մանասյանին, ասաց. «Մենք ունենք 150 էջանոց ապացույց, բերենք ամեն անգամ այդ ապացույցը թափահարե՞նք: Դուք մեզ խոստացաք հարցերը բարձրացնել, բայց ոչինչ չարեցիք»:

ՄԻՊ-ն ասաց, որ այդ բոլոր հարցերը, դեռ մի բան էլ ավելի բարձրացրել է. «Եթե կգա պահը եւ կտեսնենք, որ որեւէ բան արված չի, այդ ժամանակ կարող ենք միասին նստել, մտածել, թե ինչու չարվեց, ինչ ձեւով չարվեց»:

«Որ էնտեղ վեր են ընկել, եթե աթոռ են զբաղեցնում պարտավոր են զինվորի գործը բացահայտել առաջին հերթին: Բոլորն են մեղավոր, ով պետք է պատասխան տա»,- վրդովվեց զոհված զինվորի մայրը։

Մեկ այլ ծնող էլ հավելեց. «Բոլորը պարտավոր են այս հարցերին լուծում տալ: Իրենք նախկինների իրավահաջորդ են: Եթե իրենք պաշտոնները ստանձնել են այսօր, վեր են ընկել այդ աթոռների վրա, ուրեմն պարտավոր են այդ հարցերին լուծում տալ: Տարիներ շրունակ կանգնած պայքարում են»:

  • Կիսվել: