կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ ՍԴ դատավոր

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ ՍԴ դատավոր

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոյանը։

« Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-նշեց նա։

Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ հարցաքննվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հավաքվել են ՍԴ նախագահի աջակիցներ, նախկին իշխանության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կառավարությունն առաջարկում էր ՍԴ անդամներին «պատվով հեռանալ»։ Ըստ օրենքի, եթե ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Այս նախաձեռնությամբ կառավարությունը հույս ունի լուծել ՍԴ-ի ճգնաժամը, որի մասին խոսում է իշխանությունը։

  • Կիսվել: