երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի. Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը

Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի. Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
 
«Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
 
Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն։
Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի, նրանք պետք է մասնակից լինեն որոշումների ընդուման գործընթացներին։
Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ եռանդով պետք է խթանվի երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ամենօրյա ուշադրության կենտրոնում եմ պահում երիտասարդներին առնչվող հարցերը։ Վառ օրինակն է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։
 
Համոզված եմ, որ մեր ապագան կերտողներն աշխատասեր, կրթված, պրոֆեսիոնալ և բարեվարք երիտասարդներն են, որոնց պետք է տրվեն ինքնադրսևորման լայն հնարավորություններ»։

  • Կիսվել: