չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հունիսի 17-ի գիշերը Սեբաստիայի փողոցում տեխնիկական զննության բացակայության հիմքով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ երբ պարեկները փորձել են ճշտել նրա պայուսակի պարունակությունը՝ նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել և Սեբաստիայի շենքերից մեկի մոտ նրան հայտնաբերել ու պարզել են, որ պայուսակում ատրճանակ կա: Զենք կրելու և պահելու հիմքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը: Մայրաքաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ: Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ հայտնաբերված թմբուկավոր ատրճանակը հանդիսանում է 9 մմ տրամաչափի ձայնաազդանշանային ատրճանակ, որն ինքնաշեն եղանակով ձևափոխվել է ողորկափող հրազենի:

Փորձաքննության շրջանակներում թմբուկավոր ատրճանակի փամփշտախորշերից դուրս բերված երկու փամփուշտները նույնպես ինքնաշեն եղանակով ձևափոխված են, և հանդիսանում են ռազմամթերք:

Քրեական վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: