երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանյան բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի՝ գլուխը պոլիէթիլենային տոպրակով փակված

Երևանյան բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի՝ գլուխը պոլիէթիլենային տոպրակով փակված

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատժշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել են նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված, ու նրա մոտ հայտնաբերել են նամակ, որով նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն, և գործել է ինքնասպանություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: