Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը
17 տարի անց Երևանը կրկին ընդունել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը:
34-րդ նիստին մասնակցում են համակարգող խորհրդում ներկայացված ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դատախազությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդ քարտուղարության պատվիրակությունը:
«Ուրախ եմ, որ չնայած ձեր խիտ գրաֆիկին կարողացաք ընդունել մեր հրավերը և ժամանել Երևան։ Մաղթում եմ կառուցողական ու բեղմնավոր աշխատանք բոլորից»,– բացման խոսքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, այդ թվում` ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։