երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում ազգականը թալանել է թոշակառուին՝ հափշտակելով 8,750 դոլար և 900 եվրո

Երևանում ազգականը թալանել է թոշակառուին՝ հափշտակելով 8,750 դոլար և 900 եվրո

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արթուր Բ.-ն և հայտնել , որ իր տանից հափշտակել են խոշոր չափի գումար:

Տեղում Արթուր Բ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին ինքը քնած է եղել, ապա արթնացել է ու տեսել է որ գողացել են իրեն պատկանող 8750 ԱՄՆ դոլարը և 900 եվրոն և նա այդ ամենի մեջ կասկածել է իր տանը հյուրընկալված Լոռիից ժամանած մորեղբոր որդուն՝ 48-ամյա Հայկ Վ.-ին:

Ինքը նրան ասել է, որ իրեն է կասկածում և դիմել է ոստիկանություն, որից հետո նա վերադարձրել է գողացված գումարից 2970 դոլարը և 300 եվրոն ու խոստացել է, որ 1 շաբաթից գողացված ողջ գումարը կվերադարձնի, սակայն միչև օրս այլևս նրանից տեղեկություն չունի:

  • Կիսվել: