հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 805 մլն դրամի վնասը

Վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 805 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է    անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության 

օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: