չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր․ նշանակվել է փորձաքննություն

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր․ նշանակվել է փորձաքննություն

Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի 17 բնակարանում դիեր կան, գրում է shamshyan.com-ը:

 

Ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում և ննջասենյակում հայտնաբերել են տղամարդկանց դիեր։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

  • Կիսվել: