Վրաստանի առողջարաններից մեկի ռեստորանում 12 դի է հայտնաբերվել
Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանի ռեստորանների մեկի ծառայողական շենքում հայտնաբերվել է 12 մարդու դի, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ նրանցից 11-ն օտարերկրացիներ են, բոլորն աշխատում էին այդ հաստատությունում։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ դիերի վրա բռնության հետքեր չեն եղել։ Քննիչները հայտարարել են, որ սենյակի մոտակայքում գեներատոր է եղել, որը երեկ միացրել են այն պահին, երբ ռեստորանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։