երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը

Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը

Քիչ առաջ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը, հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:

Նշենք, որ նրանք պարբերաբար հրապարակային կերպով հանդես են եկել քաղաքական քննադատական խոսքով։

Հավելենք նաև, որ այսօր քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջով  բողոքի ակցիա էր տեղի ունեցել Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: