ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ենթադրում եմ, որ հրավերը կապ ունի մաքսանենգ ծխախոտի գործի հետ. քաղաքագետին ոստիկանություն են հրավիրել

Ենթադրում եմ, որ հրավերը կապ ունի մաքսանենգ ծխախոտի գործի հետ. քաղաքագետին ոստիկանություն են հրավիրել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում է ստացել  այն մասին, որ իրեն հրավիրում են բացատրություն տալու:

՛՛Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ:

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին , ինչպես նաեւ ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ իշխանությունները փորձում են վերագրել իրեն մի բան, որի հեղինակն ինքը չէ:

  • Կիսվել: