երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ դեսպանը հանդիպել է Թաթոյանի հետ. քննարկվել է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում

ԵՄ դեսպանը հանդիպել է Թաթոյանի հետ. քննարկվել է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ` քննարկելու իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում, հայտնում են ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին:

 

  • Կիսվել: