կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Էկոպարեկային ծառայության գործարկումը Հայաստանում նոր փուլ է բնապահպանական ընկալման տեսակետից. Փաշինյան

Էկոպարեկային ծառայության գործարկումը Հայաստանում նոր փուլ է բնապահպանական ընկալման տեսակետից. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը։

Այդ կապակցությամբ Իջևանում տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սյունիքից հետո Հայաստանի՝ արդեն երկրորդ մարզում է գործարկվում Էկոպարեկային ծառայությունը։

«Այս գործընթացը լինելու է շարունակական։ Սա, կարծում եմ, նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից»,-ասել է վարչապետը։

Նա կարևորել է գիտակցության ու ընկալման ձևավորումն առ այն, որ բնությունը երկրի անգնահատելի հարստությունն է։

«Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառն ու նրա պահպանությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև բնությունը նախ զբոսաշրջային մեծ հոսքեր է արդեն բերում Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ։ Մենք պետք է այս տրամաբանությամբ անտառին օգնենք, որ այն տնտեսական օգուտներ բերի Հայաստանին, Տավուշի մարզին, բոլոր բնակավայրերին»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում ներկայում կան անտառային շատ հատվածներ, որտեղ ներդրումներ են իրականացվում ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման, ըստ այդմ, նաև՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման նպատակով։

 

  • Կիսվել: