շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն

Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն

Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ մեկ անձ տարածքից հեռացվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացուն բերման ենթարկելու մասին տեղեկություններին։

«Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն։ Ձերբակալվածներ չկան»,–հայտնել է նա:

  • Կիսվել: