կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եգիպտոսի 2 քաղաքացի «Հրազդան» մարզադաշտի տաղավարից բջջային հեռախոսներ են գողացել

Եգիպտոսի 2 քաղաքացի «Հրազդան» մարզադաշտի տաղավարից բջջային հեռախոսներ են գողացել

Shamshyan.com-ի տվյալներով, նոյեբերի 5-ին  Երևանի բնակիչ 72-ամյա Համլետ Վ.-ն մոտեցել է Աթենքի փողոցում ծառայություն կատարող ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկներին և մատնացույց անելով 2 օտարերկրացու հայտնել է, որ այդ անձինք «Հրազդան» Մարզադաշտի իր մանրածախ առևտրի տաղավարից իրեն պատկանող բջջային հեռախոսները գողացել են:

Պարեկները հետապնդում են կասկածյալներին և կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Բերման ենթարկվածներն են Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Ֆահդ Ադել Մահմուդ Աբուագագային և 26-ամյա Ալի Մուսաադ Ալի Աբդելհաքիմ Նաաջիին:

Արդեն ոստիկանությունում Ֆ. Աբուագագայիի մոտ հայտնաբերվում է  գողացած 4 հատ բջջային հեռախոսներ, մարտկոցներ, ականջակալ, իսկ Ա. Նաաջիի մոտ հայտնաբերվում է գողացված 2 հատ բջջային հեռախոսներ, հեռախոսի մարտկոց և լիցքավորիչ:

  • Կիսվել: