ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: 

Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:

Կիրակոսյանի թեկնածությունը սատարեց նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ:

 

  • Կիսվել: