հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադրել, որ «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով շտապօգնություն է կանչվել. Վարդևանյան

Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադրել, որ «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով շտապօգնություն է կանչվել. Վարդևանյան

Տեղեկություններ ստացա, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտեն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:

Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը՛՛:

 

  • Կիսվել: