կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին

Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին

Մայիսի 14-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 56-ամյա գյումրեցի կինը հայտնել էր, որ մայիսի 13-ի երեկոյան եղբայրը սպառնալով, որ ածելիով կկտրի իր պրանոցը, պահանջել էր նրա ադամանդյա քարով մատանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ 56-ամյա քույրը վախենալով, որ նա կիրականացնի սպառնալիքը, տվել էր մատանին:

Ոստիկանները 52-ամյա տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել են, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: