հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

Կենսագրություն

Էդվարդ Մերուժանի Կարապետյանը ծնվել է 1985 թվականին:

2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ

2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ

V.2021թ.-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության  վերահսկողության բաժնի պետ

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

  • Կիսվել: